1 հունիսի 2009 - 17:57 AMT
Արմեն Չախալյանին մի քանի ժամ շարունակ ապօրինաբար կալանքի տակ են պահել ք.Ախալքալաքի ոստիկանությունում
2009թ. մայիսի 30-ին Ախալքալաքի ոստիկանությունը ձերբակալել է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, 10 տարվա ազատազրկման դատապարտված Վահագն Չախալյանի եղբայր Արմեն Չախալյանին` իրենց ընտանիքին պատկանող մեքենան առանց վարորդական իրավունքների վարելու պատրվակով: Մի քանի ժամ անօրինական կալանքի տակ պահելուց եւ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելուց հետո Արմեն Չախալյանին ազատ են արձակել` մեքենան, սակայն, ,էվակուատորիե միջոցով տեղափոխելով Ախալցխա: