1 հունիսի 2009 - 20:11 AMT
Ռինատ Ջումաբաեւը Գյումրիում շախմատի միջազգային մրցաշարի հաղթողն է
Ղազախստանի շախմատիստ Ռինատ Ջումաբաեւը հաղթանակ է տարել շախմատի միջազգային մրցաշարում, որն ընթանում էր Գյումրի քաղաքում 2009-ի մայիսի 22-31-ը: Ջումաբաեւը 9 փուլերում հավաքել է 7.5 միավոր: Երկրորդ տեղը 6 միավորներով զբաղեցրել է միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը, երրորդր տեղը` 5.5 միավորներով Վրաստանի շախմատիստ Թամազ Գելաշվիլին:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում էին 10 շախմատիստներ, այդ թվում Հայաստանից գրոսմայսթերներ Դավիթ Հարությունյանը, Գեւորգ Հարությունյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արա Մինասյանը, միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը, Արթուր Չիբուխչյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, Վրաստանը ներկայացնում է գրոսմայսթեր Թամազ Գելաշվիլին, Ռուսաստանը` Պավել Պոնկրատովը, Ղազախստանը` Ռինատ Ջումաբաեւը:

Մրցաշարային դրությունը.

1. Ռինատ Ջումաբաեւ- 7.5
2. Արթուր Չիբուխչյան- 6
3. Թամազ Գելաշվիլի- 5.5
4. Արա Մինասյան- 5.5
5. Պավել Պոնկրատով- 4
6. Գեւորգ Հարությունյան- 4
7. Ռոբերտ Հովհաննիսյան- 3.5
8. Սամվել Տեր-Սահակյան- 3.5
9. Դավիթ Հարությունյան- 3
10. Դավիթ Քալաշյան- 3