11 հունիսի 2025 - 10:32 AMT
Հարավային Ամերիկայի ՀԱԵ թեմերը զորակցում են կաթողիկոսին

Սփյուռքի թեմերը շարունակում են իրենց աջակցությունը հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ին։ Այս անգամ միացյալ հայտարարությամբ հանդես են եկել Հարավային Ամերիկայի թեմերը, հայտնում է «Փաստինֆոն»։

«Հարավային Ամերիկայի Հայոց թեմերի առաջնորդները, ամբողջ հոգևոր դասը, Ազգային Եկեղեցական Կենտրոնական վարչությունը, թեմական խորհուրդների անդամները և հավատացյալ ժողովուրդն անվերապահ զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին:

«Երկար կեանք տուր Հայրապետին,

Երկար օրեր Հայոց Հօր.

Տէր, անսասան պահիր դու միշտ

Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»,–ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի լույս 11–ի գիշերը հարյուրավոր մարդիկ հավաքվել էին «Զվարթնոց» օդանավակայանում իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին, որը վերադառնում էր Արաբական Միացյալ Էմիրություններից։

«Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը»,–ասել է կաթողիկոսը՝ դիմելով հավաքվածներին։