2024 թվականին «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում պետությունն աջակցություն է տրամադրել 3 շահառուի, արդյունքում արտահանվել է 7.5 մլն լիտր կոնյակի սպիրտ: Այդ մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը:
««Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի» շրջանակում 3 շահառուի տրամադրվել է 750.5 մլն դրամ ծավալով աջակցություն: Դրա արդյունքում արտահանվել է մոտ 7.5 մլն լիտր 100-տոկոսանոց կոնյակի սպիրտ»,-ասել է փոխնախարարը, հայտնում է Արմենպրեսը։
Կառավարությունը «Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագիրը» հաստատել էր նախորդ տարի:
Դրանով նախատեսված էր կոնյակի սպիրտ արտահանող տնտեսվարողներին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր մեկ բացարձակ լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։