12 հունիսի 2025 - 11:09 AMT
Երևանում ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել

Երևանում ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն։

«Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։

Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,–ասվում է գրառման մեջ։