Մոսկվայի «Լոկոմոտիվը» հաստատել է, որ ակումբի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կտեղափոխվի սերբական «Ցրվենա Զվեզդա», որի մասին լուրեր էին շրջանառվում լրատվամիջոցներում։
«Մաղթենք նրան հաջողություն։ Նա պետք է հաջողության հասնի Սերբիայում։ Նրանք խաղում են Եվրոպայում, այնտեղ նրա համար մի փոքր ավելի հետաքրքիր կլինի», - ասել է տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը, հայտնում է Match TV-ն։
Նա հավելել է, որ «եթե նրան վաճառեին ավելի լուրջ և թանկ ակումբի, դա իսկապես լավ կլիներ»։
Տիկնիզյանը Բելգրադ է մեկնելու հունիսի 21-ին։
Տիկնիզյանը Մոսկվայի ակումբում հանդես է եկել վերջին չորս տարիներին։ 26-ամյա կիսապաշտպանը 2024/25 մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 33 հանդիպման՝ գրանցելով երկու գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։
Ավելի վաղ խաղացողը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բավարարված չէ «Լոկոմոտիվում» ստացած խաղաժամանակով, ուստի մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է դիմել ղեկավարությանը՝ թույլատրություն ստանալու այլ ակումբ տեղափոխվելու։ Նրա գործող պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է եղել մինչև 2026 թվականի ամառը։