Հայաստանի մարզերում հունիսի 12-13-ը կեսօրից հետո,14-17-ն ընկած ժամանակահատվածում գիշերը և կեսօրից հետո որոշ շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ դեպքերում՝ նաև կարկուտ։ Քամին կլինի արևմտյան ուղղության՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 18-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։
Երևանում հունիսի 12-ին և 13-ին երեկոյան ժամերին, ինչպես նաև 14- 17-ն ընկած ժամանակահատվածում գիշերը և երեկոյան որոշ թաղամասերում կարող են լինել կարճատև տեղումներ և ամպրոպ։ ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հունիսի 15-ին ջերմաստիճանը կանխատեսվում է հասել մինչև +37°C։