Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել է Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից։ Նա հանդես է եկել շնորհավորական ուղերձով՝ ՌԴ ազգային տոնի առիթով՝ ռուս գործընկերներին մաղթելով բարիք, առողջություն և երջանկություն, իսկ ռուսական պետությանն ու ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցիկ կյանք։
Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը շարունակաբար կզարգանա՝ նպաստելով երկու բարեկամ պետությունների ու ժողովուրդների բազմաշերտ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը։
«Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, նպատակ ունեն շարունակել բովանդակալի և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,- նշել է փոխվարչապետը։