1 հունիսի 2009 - 22:03 AMT
Եվրամիությունն ապօրինի է համարում ցանկացած ընտրությունները Հարավային Օսեթիայում
«Եվրամիությունը չի ճանաչում Հարավային Օսեթիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների եւ դրանց արդյունքների օրինականությունը: Նման ընտրությունների անցկացումն ապօրինի է եւ մեկ քայլ հետ է Վրաստանում իրավիճակի կարգավորման ուղիների որոնման գործընթացում», - նշվում է հայտարարությունում:

«Եվրամիությունը կրկին իր հստակ աջակցությունն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններով», - նշվում է Եվրամիության չեխական ներկայացուցչության հայտարարության մեջ, հաղորդում է Civil.ge-ն: