1 հունիսի 2009 - 23:35 AMT
Հայաստանի թեթեւ ատլետները նախապատրաստվում են Եվրոպայի թիմային առաջնությանը
Թեթեւ ատլետիկայի Հայաստանի հավաքականը հունիսի 3-ից 16-ը Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանի խոսքերով, հավաքականի կազմում ընդգրկվել է 22 մարզիկ, սակայն դա քիչ է բոլոր մարզաձեւերում ներկայացուցիչ ունենալու համար:

«Սկզբում մենք ծրագրում էինք մոտավորապես 20 մարզիկ հայտագրել Եվրոպայի առաջնությանը մասնակցելու, սակայն ոմանց չհասցրեցինք նախապատրաստել որոշակի մարզաձեւերում ելույթ ունենալու համար», - ասել է Հայրապետյանը:

Եվրոպայի առաջին թիմային առաջնությունում կներկայացնի տղամարդկանց (12 մարզիկ) եւ կանանց (10 մարզիկ) թիմերը:

Թեթեւ ատլետիկայի Եվրոպայի թիմային առաջնության հավաքականի կազմը.


Կանանց թիմը.

Անի Խաչիկյան (2009-Հայաստանի չեմպիոն)- սպրինտ, էստաֆետա
Գայանե Բուլգադարյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 400 մ վազք
Ամալյա Շարոյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 400 մ վազք, էստաֆետա
Վալյա Ավագյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 3000 եւ 5000 մ վազք
Հայկանուշ Բեգլարյան (2009-Հայաստանի չեմպիոն)- եռացատկ, հեռացատկ
Հեղինե Արզումանյանը (2009-Հայաստանի չեմպիոն)- գնդի հրում, սկավառակի նետում
Քրիստինե Հարությունյան (2009-Հայաստանի չեմպիոն)- նիզակի նետում
Լիլիթ Մանուչարյան- 800 մ բարձրության ցատկում, էստաֆետային վազքեր
Աննա Քոչինյան- էստաֆետա
Մելինե Չվչյան- մուրճի նետում

Մարզիչ` Գոհար Նազարյան:


Տղամարդկանց թիմ.

Արման Անդրեասյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 100 եւ 200 մ վազք, էստաֆետա
Արամ Դավթյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 400 եւ 800 մ վազք, էստաֆետա
Սեւակ Եգինյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 1500 մ վազք
Գեւորգ Վարդանյան (2009-Հայաստանի չեմպիոն)- 110 եւ 400 մ պատնեշավազք, էստաֆետա
Արսեն Սարգսյան- հեռացատկ
Աշոտ Հայրապետյան- 3000 մետր խոչընդոտավազք
Վիլեն Վարդանով - էստաֆետա
Մելիք Ջանոյան - նիզակի նետում
Սոս Մելիքսեթյան- գնդի հրում, սկավառակի նետում, մուրճի նետում
Էդգար Սերոբյան- բարձրության ցատկում, էստաֆետա
Տարոն Խաչատրյան- էստաֆետա
Վարդան Փահլեւանյան- եռացատկ

Մարզիչ` Տիգրան Եղիկյան: