18 հունիսի 2025 - 11:28 AMT
Մելիք–Շահնազարյան․ ԱԱԾ-ն հրաժարվել է նաև միջոցներ ձեռնարկել օդանավակայանում Վեհափառին դիմավորողների դեմ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունը կապում են գործարար «Սամվել Կարապետյանի դեմ գործողություններից հրաժարվելու հետ»։

Ըստ նրա, օրեր առաջ էլ տեղեկություն կար, որ «ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ»։

«Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից։ Ասում են՝ պատճառը Սամվել Կարապետյանի դեմ գործողություններ անելու Նիկոլի պահանջը մերժելն էր։ Չգիտեմ։ Բայց մի քանի օր առաջ էլ տեղեկություն կար, որ ԱԱԾ-ն հրաժարվել է գործողություններ իրականացնել օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորող քաղաքացիների դեմ։

Հիմա նստած մտածում եմ՝ այդ նույն Արմեն Աբազյանն Արցախի նախագահի ինստիտուտը քանդելու որևէ խնդիր չուներ։ Կրկին, ըստ շրջանառվող լուրերի՝ հենց Աբազյանն է ստիպել Սամվել Շահրամանյանին չառաջադրվել ու, ըստ էության, ամեն ինչ անել, որպեսզի Արցախն այլևս նախագահ չունենա։ Իսկ ահա եկեղեցու պարագայում ինչ-որ բան շարժվեց Աբազյանի մեջ։ Նույնիսկ Աբազյանի…

Ու էլի եմ մտածում՝ ի՞նչ ստացավ նույն Աբազյանը՝ Արցախի դեմ այդպես գործելով։ Էս չէ՞ր նրա վարձքը։ Բոլորին հերթով փչացնում է Նիկոլը։ Օգտագործում ու դեն շպրտում»,- նշել է նա։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։

«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։

Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։