18 հունիսի 2025 - 17:28 AMT
Սամվել Կարապետյանի դուստր․ Հիմա միայն մեր ճակատագիրը չի որոշվում

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանը, հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հիմա միայն իրենց ընտանիքի ճակատագիրը չի որոշվում` «ամեն ինչ, որին մենք սրբորեն հավատացել ենք դարեր շարունակ, ենթարկվում է ամրության փորձության»։

«Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հիմա մեզ հետ են, մեր ընտանիքի հետ են։ Շնորհակալ ենք աջակցության խոսքերի, հավատքի, մեր ազգի ընդհանուր սկզբունքների և հիմքերի համար։ Սա իսկապես կարևոր է։

Բայց այսօր միայն խոսքեր չեն պետք։ Մեր ընտանիքը միշտ եղել է իր ժողովրդի կողքին։ Երկրի համար ամենադժվար պահերին մենք պաշտպանել և պահպանել ենք արդարությունը»,–ասվում է հայտարարության մեջ։

Նա կոչ էր արել բոլոր կողմնակիցներին հավաքվել Մազմանյան փողոցի 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի շենքի մոտ։

«Թող բոլորը տեսնեն՝ նա միայնակ չէ։ Մենք էլ մենակ չենք»,–նշել է նա։

Հունիսի լույս 18–ի գիշերը գործարարՍամվել Կարապետյանըդուրս է եկել Երևանի իր առանձնատնից ևիրավապահների հետ հեռացել։ Դրանից մի քանի ժամ առաջ Կարապետյանը հանդես էր եկել Հայ Առաքելական եկեղեցուն աջակցող հայտարարությամբ։

«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ: Ինչքան էլ փորձեն սևացնել, ոչ մի էլեկտրական ցանց... թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց էլցանցի վրա էլ: Ամեն ինչ լավ է լինելու, ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են, որ սխալվեցին»,–ասել է նա։

Ի պատասխան Կարապետյանի այդ խոսքին՝ Փաշինյանը գրել է․ «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ավելի ուշ նա հավելել է, որ ՀԷՑ–ը պետք է պետականացվի և շատ արագ։