3 հունիսի 2002 - 23:13 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՎԱՐԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուսեյն Կիվրիկօղլուն այսօր պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա: Նա բանակցություններ կվարի իր ռուս գործընկեր Անատոլի Կվաշնինի հետ, որը վերջերս էր եղել Անկարայում: Նախատեսված է նաեւ Հուսեյն Կիվրիկօղլու հանդիպումը պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հետ: Ռուսաստանում թուրք գեներալը կանցկացնի չորս օր: Մոկվայից բացի նա կայցելի նաեւ Սանկտ Պետերբուրգ եւ Կալինինգրադ: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: