2 հունիսի 2009 - 14:50 AMT
«Արմավիան» հայտարարել է նոր տարանցիկ չվերթների մասին
«Արմավիա» հայկական ավիաընկերությունը հայտարարել է Ալմա-Աթա, Մինսկ, Թել-Ավիվ եւ Վիեննա քաղաքներ տարանցիկ չվերթներ սկսելու մասին: Ավիաընկերությունը Թբիլիսի օրական երկու չվերթ է իրականացնում` ցերեկը եւ երեկոյան, եւ իր ուղեւորներին առաջարկում է օգտվել այդ չվերթից վերոհիշյալ քաղաքներ տարանցիկ չվերթների համար:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց «Արմավիա» ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսյանը, Հայաստանից մեկնող ուղեւորներին կառաջարկվի մեկնել Թբիլիսի, որտեղից հնարավորություն կունենան մեկնել վերոհիշյալ քաղաքներ: «Արմավիա» ավիաընկերությունն օրական երկու չվերթ է կատարում Թբիլիսի, եւ ուղեւորները խնդիրներ չեն ունենում ժամանակի եւ չվերթների համադրման առնչությամբ», - ասել է մամլո քարտուղարը: