2 հունիսի 2009 - 16:48 AMT
Հյուսիսային Քուրդիստանն իրավունք է ստացել նավթ փոխադրելու Ջեյխան
Իրաքի եւ Հյուսիսային Քուրդիստանի կառավարությունները պայմանավորվել են նավթ փոխադրել Էրբիլից Թուրքիայի տարածքով հյուսիսային խողովակաշարով Ջեյխան նավահանգստով դեպի Միջերկրական ծով: Taq Taq oil-ի մենեջեր Մեհմետ Օկուտանի խոսքերով տվյալ համաձայնագիրը դիտարկվում է որպես պատմական: Նավթը Կիրկուկ-Յումուրտալիկ խողովակաշարով արտահանվելու է Ջեյխան նավահանգիստ:

Նավթի արտահանման սկիզբը մեծ քայլ է համարվում թուրք-քրդական հարաբերություններում, գրում է NYTurkish.com-ը:

Անկարան անցյալում հետեւում էր քրդերի փորձերին, որոնք փորձում էին վերահսկել նավթային պաշարները հյուսիսային Իրաքում, եւ որոնք կարող էին հանգեցնել Քուրդիստանի հնարավոր անկախության:

«Սկսած երկուշաբթի օրվանից, մենք արտադրելու ենք օրեկան 40.000 բարել նավթ, բայց 2009-ի հոկտեմբերին դա կհասնի օրեկան 60.000 բարելի»,- հայտարարել է Օկուտանը:

Նավթը վաճառվելու է Իրաքի մարեկտինգային ընկերության կողմից, սակայն Բաղդադը հայտարարել է, որ քրդերն իրավունք չունեն գործարքներ կնքել առանց նրա հավանության:

Նավթային շրջանների պատկանելության շուրջ վեճերը երկար ժամանակ արգելք են հանդիսանում քրդական փոքրամասնության եւ Իրաքի արաբական մեծամասնության միջեւ հարաբերությունների կարգավորման համար: