2 հունիսի 2009 - 20:06 AMT
ՆԱՏՕ-ի փորձագետը փորձով կկիսվի հայ լրագրողների հետ
Հունիսի 3-ին Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում տեղի կունենա ՆԱՏՕ-ի փորձագետ Յան Մուլդերի հանդիպումը լրագրողների հետ: Փորձագետը կբացատրի, թե ինչպես կազմակերպել լրատվությունն արտակարգ իրավիճակներում, այդ թվում նաեւ տնտեսական ճգնաժամի պայմաններում:
Փորձագետը մանրամասնորեն կպատմի այն մասին, թե ինչպես պետք է տրամադրել տեղեկատվությունը վերոհիշյալ պայմաններում: