Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան iիր էջում անդրադարձել է Հաղթանակի 40-ամյակի այգու բարեկարգման աշխատանքներին, որոնց ընդհանուր արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 339 միլիոն դրամ, սակայն քաղաքապետարանը նույնիսկ ավելինէ վճարել։
Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ինչպես է նա հեշտությամբ ձեռքով պոկում սալիկներն ու նստարանների փայտերը։
«Հաղթանակի 40-ամյակի այգու այս «բարեկարգման» աշխատանքների ընդհանուր արժեքը, ըստ պայմանագրի, կազմում է 339 միլիոն դրամ։ Սակայն Երևանի քաղաքապետարանը այս անորակ աշխատանքները իրականացրած «Երվադա» ընկերությանը վճարել է 367 միլիոն դրամ, այսինքն՝ նախատեսված գումարից 28 միլիոն դրամով ավելի։
Այս «բարեկարգման» աշխատանքների մասին ես դեռ 2023 թվականին եմ հանրայնացրել, որ դրանք կատարվում են անորակ։ Եվ ահա՝ երկու տարի անց իմ խոսքերը հաստատվեցին, որ ես ճիշտ էի՝ որ աշխատանքները իրականացրել են անորակ»,–ասվում է գրառման մնեջ։