26 հունիսի 2025 - 11:43 AMT
Խոսնակ․ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրություն է ստեղծվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Որոշ արկածախնդիրներ փորձել են հասարակությանը մոլորեցնել՝ վարչապետին վերագրվող կեղծ ձայնագրություն ստեղծելով։ Նման շինծու մեթոդներով հասարակությանը շեղելու և ապատեղեկատվություն տարածելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- գրել է Բաղդասարյանը։