27 հունիսի 2025 - 18:56 AMT
Մեկնարկում է Tricolor Yerevan Night Run with Inecobank խորհրդանշական վազքը

Հայաստանի Հանրապետության սահմանադրության և պետական խորհրդանշանների օրվան ընդառաջ՝ արդեն երրորդ անգամմեկնարկում է Tricolor Yerevan Night Run with Inecobank խորհրդանշական վազքը։

Այս տարի ևս Ինեկոբանկի աջակցությամբիրականացվող այս նախաձեռնությունը միավորելու է առողջ ապրելակերպը գնահատող և սոցիալական պատասխանատվությամբ առաջնորդվող մարդկանց մեկ վազքուղում՝ վազելու և հանրահռչակելու Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշանները:

Ինեկոբանկը, որպես սոցիալապես պատասխանատու ֆինանսական կառույց, իր գործունեության 29 տարիների ընթացքում մշտապես կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները, որոնք համախմբում են մարդկանց առողջ կենսակերպի և ակտիվ սոցիալական կյանքի գաղափարի շուրջ՝ միաժամանակ նպաստելով ընտանիքի հետ համատեղ ակտիվ ժամանցին։

Տոնական միջոցառումների շրջանակում այս անգամ, մայրաքաղաքի սրտում, բացի գիշերային վազքից, կանցկացվի նաև ընտանեկան, ոչ մրցութային վազք, որին կարող են մասնակցել ծնողներն իրենց 7-14 տարեկան երեխաների հետ։

Գիշերային վազք - հուլիսի 4, ժամը՝ 22։00

Tricolor Yerevan Night Run with Inecobankգիշերային վազքին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր ցանկացողները՝ ընտրելով 5 և 10 կիլոմետր մրցատարածություն համապատասխանաբար՝ 2 կամ 4 շրջանով։

Վազքուղին սկսվում է Հանրապետության հրապարակից և անցնումհետևյալ երթուղով՝ Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի անվան հրապարակ, դարձյալ Վազգեն Սարգսյանի փողոց, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց, ավարտը՝ Հանրապետության հրապարակ։

Գիշերային վազքն անցկացվելու է մրցույթային ձևաչափով՝ տղամարդկանց և կանանց մրցակարգերում։

Ընտանեկան վազք- հուլիսի 5, ժամը՝ 10։30

Tricolor Family Run with Inecobank ոչ մրցութայինվազքին կարող են մասնակցել7-14 տարեկան երեխաներն իրենց ծնողների հետ՝ հաղթահարելով2 կիլոմետր (3 շրջան) տարածություն։

Ընտանեկան վազքի մեկնարկը տրվելու է Հանրապետության հրապարակից՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի հատվածից։ Երթուղին անցնելու է Վազգեն Սարգսյանի փողոցով, Շահումյանի անվան հրապարակով և կրկին Վազգեն Սարգսյանի փողոցով վերադառնում Հանրապետության հրապարակ։

Ինեկոբանկի բոլոր հաճախորդները հնարավորություն ունեն մասնակցելու Tricolor Family Run with Inecobank վազքին 50 տոկոս զեղչով, իսկ երեք ամենաակտիվ ընտանիքները կստանան անակնկալ նվերներ:

Ինեկոբանկի աջակցությամբ իրականացվող վազքի կազմակերպիչն է Menq Production ընկերությունը։