1 հուլիսի 2003 - 18:31 AMT
ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՄԵՔԵՆԱՎԱՐՆԵՐԸ ԳՈՐԾԱԴՈՒԼ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ
Այսօր առավոտվանից Երեւանի մետրոպոլիտենի մեքենավարները գործադուլ են հայտարարել` պահանջելով ավելացնել իրենց աշխատավարձը: Ինչպես տեղեկացնում են մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից, գործադուլի մասին մեքենավարները նախազգուշացրել էին դեռեւս երկու ամիս առաջ: Ներկայումս նրանց հետ բանակցություններ են վարվում: Նշենք, որ մետրոպոլիտենի մեքենավարների ամսեկան աշխատավարձն այսօր կազմում է մոտավորապես 150 դոլար: