3 հունիսի 2009 - 12:37 AMT
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Հարավային Օսեթիայում կայացած ընտրությունները
ՆԱՏՕ-ն չի ճանաչում Հարավային Օսեթիայում մայիսի 31-ին կայացած ընտրություններն: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը: «Այս ընտրությունները չեն նպաստում Վրաստանում առկա հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեւ նաեւ ընդգծվում է, որ դաշինքը անշեղորեն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն այն սահմաններում, որոնք ճանաչված են միջազգային հանրության կողմից:

Նախօրեին նման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը:

Մայիսի 31-ին Հարավային Օսեթիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որտեղ հաղթեցին ինքնիշխան հանրապետության գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի կողմնակիցները: