3 հունիսի 2009 - 13:33 AMT
Ըստ տնտեսական անկման ցուցանիշների, ԱՊՀ-ում ամենից վատ են զգում իրենց Մոլդովան, Հայաստանը, Ռուսաստանն ուՂազախստանը
Նախօրեին ԱՊՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անդամ երկրների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները: ԱՊՀ երկրների տնտեսություններն էապես տարբերվում են եւ մասշտաբով, եւ կառուցվածքով, ուստի հրապարակված ցուցանիշները տարբեր ուղղվածություն ունեն: Օրինակ, Ադրբեջանն, անկախ ճգնաժամից, գրանցել է իրական ՀՆԱ-ի 4,3 տոկոս աճ տարվա չորս ամսվա ընթացքում: Ըստ տնտեսական անկման ցուցանիշների (իրական ՀՆԱ-ի, արդյունաբերական արտադրության), ԱՊՀ-ում ամենից վատ են զգում իրենց Մոլդովան, Հայաստանը, Ռուսաստանն ուՂազախստանը: