3 հունիսի 2009 - 22:05 AMT
Քվեաթերթիկները կվերահաշվարկվեն քննիչների եւ լրագրողների հետ միասին
Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումներում նշված փաստերի ստուգման, նպատակով հունիսի 4-ին կվերահաշվարկեն թիվ 8/01 եւ 8/03 ընտրատեղամասերի քվեաթերթիկները:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ կարեւորելով քվեաթերթիկների վերահաշվարկի գործընթացի թափանցիկությունը՝ քվեաթերթիկների պարկի բացումը տեղի կունենա հրապարակային, որին կարող են ներկա գտնվել բոլոր շահագրգիռ կողմերի՝ ԶԼՄ-ների, դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների, կուսակցությունների, նախընտրական դաշինքների ներկայացուցիչները:

Տվյալ գործընթացը տեղի կունենա հունիսի 4-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը: