3 հունիսի 2009 - 23:00 AMT
Թուրքիայի համար Ադրբեջանական գազի գները պայմանավորված կլինեն շուկայի պահանջներով
Մենք Թուրքիային գազը ռուսական գազի գնով չենք առաջարկում, որն արհեստականորեն բարձրացված ենք համարում, լրագրողներին հաղորդել է ԱՀՊՆԸ փոխնախագահ Էլշադ Նասիրովը : «Ադրբեջանական գազի արդար գնի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումն առաջիկա ադրբեջանաթուրքական բանակցությունների ընթացքում դրական արդյունք է Թուրքիայի համար: Քանի որ, «Շահ-Դենիզ» նախագծի երկրորդ փուլից գազի լրացուցիչ ծավալներ մատակարարելու հնարավորություն ունենալով` գազի ադրբեջանցի արտադրողները կարող էին անհապաղ Թուրքիայից պահանջել «Շահ-Դենիզ» նախագծի առաջին փուլի գազի գնի մեծացում, եւ բնականաբար, բարձր գներ երկրորդ փուլից: Սակայն մենք դա չենք անի, քանի որ գտնում ենք, որ գազի երկարաժամկետ մատակարարումների շուրջ ցանկացած պայմանագիր կգործի միայն այն դեպքում, երբ հավասարաչափ գոհ է ե'ւ գնորդը, ե'ւ վաճառողը», - ասել է Էլշադ Նասիրովը:

ԱՀՊՆԸ փոխնախագահը գտնում է, որ հակառակ դեպքում, երկու կողմն էլ դատապարտված են հավերժ բանակցություններ կամ դատական գործ վարել: Այժմ կողմերը մոտենում են փոխզիջման, արդար շուկայական լուծման, ընդգծում է Էլշադ Նասիրովը: Այդ մասին հաղորդում է 1news.az-ը: