23 հուլիսի 2025 - 15:20 AMT
ArCa համակարգը խափանումներով է գործում

Առավոտից ArCa համակարգը խափանումներով է գործում. սահմանափակվել է քարտային վճարումների ու փոխանցումների հնարավորությունը, հայտնում է «Ազատությունը»։

Թե ինչ խնդիր է առաջացել համակարգում, ընկերությունից չեն հստակեցրել։ Հայտնել են միայն, թե՝ «առկա են որոշակի խնդիրներ, և մասնագետներն աշխատում են դրանց կարգավորման ուղղությամբ»։