4 հունիսի 2009 - 22:03 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները չեն պատրաստվում հունիսի 25-ին հանդիպել Իտալիայում
Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները չեն պատրաստվում հունիսի 25-ին հանդիպել Իտալիայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով, թուրքական մամուլում այդ հարցի վերաբերյալ հայտնված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն Milliyet թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ արտգործնախարարները այսօր Սանկտ-Պետերբուրգում կայացած հանդիպումից հետո կրկին կհանդիպեն հունիսի 25-ին Իտալիայում: