4 հունիսի 2009 - 23:51 AMT
ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է Հայաստանի եւ Ուզբեկստանի դիրքորոշման պատճառով
(ՀԱՊԿ) Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է Հայաստանի եւ Ուզբեկստանի դիրքորոշման պատճառով: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքերով, ձգձգումը պայմանավորված է Հայաստանի ու Ուզբեկստանի հատուկ կարծիքով: «Հայաստանը պնդում է, որ սահմանվեն այդ ուժերի պատրաստության առավել կոնկրետ ժամկետներ»,-ասել է Բորդյուժան, հաղորդում է Ինտերֆաքսը:

ԱԱՀՈՒ ստեղծման մասին որոշումն ընդունվել է փետրվարի 4-ին ՀԱՊԿ անդամ երկրների Մոսկվայում կայացած գագաթնաժողովում: