5 հունիսի 2009 - 14:15 AMT
Սկսվել է Հայաստանի քաղաքացու սպանության համար մեղադրվող ոստիկանների դատավարությունը
Նախօրեին Սարատովի մարզային դատարանում սկսվել են Սարատովի Լենինյան շրջանի ներքին գործերի շրջանային բաժնի երեք օպերլիազորներ Կորչագինի, Օգոլցովի ու Չուրիկովի քրեական գործի լսումները, որոնց մեղադրում են մարդասպանության եւ ողջակիզման համար: Այդ մասին հաղորդել է դատական ատյանի մամլո քարտուղար Իրինա Բելյակովան:

Առաջին նիստում որոշվել է ատենակալների կազմը: Լսումներում ընթերցվել է նաեւ դատախազի եզրակացությունը եւ հարցաքննվել է զոհվածի այրին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբրի լույս 29-ի գիշերը երեք օպերատիվ աշխատակիցները, ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ, գողության կասկածանքով ձերբակալել էին Հայաստանի քաղաքացի Արմեն Գասպարյանին:

Ըստ քննության վարկածի, տանելով նրան տեղամաս, ոստիկաններն ոտքերով եւ մահակներով սկսել են ցուցմունքներ կորզել նրանից: Որից հետո տեղափոխել են դեռեւս ողջ Գասպարյանին անտառային տարածք, բենզին են լցրել նրա վրա եւ հրկիզել, հաղորդում է «Վզգլյադ-ինֆոն»: