5 հունիսի 2009 - 18:53 AMT
Հայաստանում հունիսի 7-ը հայտարարվել է Նկարչական օր
Հունիսի 7-ը Հայաստանում հայտարարվել է Նկարչական օր: Այդ նախաձեռնության նպատակն է` հասարակության ուշադրությունը հրավիրել տնտեսական խնդիրների վրա

Երեւանում` «Անգլիական այգում», տեղի ունեցող միջոցառմանը կմասնակցեն 100 երեխաներ Հայաստանի մարզերից եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Երեխաները նկարելու են իրենց երազանքների բնությունը, բայց նկարելու են ոչ թե թղթի, այլ սեղանների վրա: Նկարազարդված սեղաններն այնուհետեւ համապատասխան մշակումից հետո վերադարձվելու են դպրոցներին եւ մանկապարտեզներին, որտեղ հիշեցնելու են բնության գեղեցկության եւ նրա նկատմամբ վերաբերմունքի կարեւորության մասին:

Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը եւ ՎիվաՍել- ՄՏՍ-ը համատեղ իրականացնում են «Նկարչական օր» ակցիան: