5 հունիսի 2009 - 18:58 AMT
Եթե նույնիսկ Թուրքիան բարեփոխումներ անցկացնի, ԵՄ դռները փակ են նրա համար
Թուրքիան պետք է լրջորեն զբաղվի հիմնարար բարեփոխումներով մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ ազատ արտահայտվելու ոլորտում: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով ԵՄ կոմիսար Օլլի Փենը: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է օրենք ընդունի արհմիությունների մասին` հիմք ընդունելով նմանատիպ կազմակերպությունների միջազգային չափորոշիչները, եւ այդ օրենքը պետք է ընդունվեր երեք տարի առաջ: «Անկարան խոստացել էր դա անել հունվարին, հետո` ապրիլին: Մենք մինչեւ այժմ սպասում ենք այդ օրենքին»,- ասել է Փենը, նշելով, որ դա պատճառ կարող է հանդիսանալ, որով բանակիցները չեն կարող անցում կատարել հաջորդ փուլին, որում քննարկվելու է հատուկ քաղաքականության հարցը:

Թուրքիայում հարցումների արդյունքները ցույց են տվել, որ ազգաբնակչության մեծամասնությունը կարծում է, որ ԵՄ-ն իր ընտանիք չի ընդունի Թուրքիային, եթե նույնիսկ Թուրքիան ընդառաջ գնա ԵՄ բոլոր քաղաքական եւ տնտեսական պահաջներին, գրում է Hurriyet-ը: