5 հունիսի 2009 - 19:14 AMT
«Աէրոֆլոտ-Դոն» ավիաընկերությունը Հայաստանում բացել է էլեկտրոնային տոմսերի վաճառք
«Աէրոֆլոտ Դոն» ավիաընկերությունը Հայաստանում բացել է էլեկտրոնային տոմսերի վաճառք Դոնի Ռոստով-Երեւան, Դոնի Ռոստով- Գյումրի, Սոչի- Գյումրի ուղղություններով: «Աէրոֆլոտ Դոնը» չվերթեր է իրականացնում է դեպի Երեւան շաբաթական երեք անգամ, դեպի Գյումրի` շաբաթական մեկ անգամ Ռոստովից եւ Սոչիից: «Աէրոֆլոտ-Դոն» ավիաընկերության գրեթե բոլոր կանոնավոր ուղղություններում գործում է էլեկտրոնային տոմսերիի ձեւակերպման ծառայություն, բացի դեպի Դուբայ իրականացվող թռիչքներից, հաղորդում է ԱվիաՊորտ.ru-ն: