5 հունիսի 2009 - 21:01 AMT
Սեյրան Օհանյան. Հայաստանին անհրաժեշտ են երիտասարդ գիտնականներ
Այսօր, երբ ակտիվ կերպով բարեփոխումներ են իրականացվում ՀՀ զինված ուժերում, հատուկ նշանակություն է ստանում երկրի պաշտպանության ոլորտում գիտական եւ հետազոտական բաղադրիչների առկայությունը: Այդ մասին, ելույթ ունենալով ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Խորհրդի նիստի ժամանակ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Անցյալում զինվորականները գիտական աստիճան չունեին եւ գիտական աշխատանքների հեղինակ չէին: Նման խորհրդի ստեղծումը հնարավորություն կտա լուրջ մասնագետներ պատրաստել երկու ուղղություններով»,- նշել է նախարարը: Նրա խոսքերով, խորհրդի գործունեությունը թույլ կտա երիտասարդ գիտնականներին ուսումնասիրել միջազգային փորձը եւ սեփական ավանդն ունենալ անկախ Հայաստանի կայացման մեջ: