13 օգոստոսի 2025 - 18:32 AMT
«Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթեր դեպի Եվրոպա

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից նախատեսվում են չվերթներ դեպի Եվրոպա։ Այդ մասին Շիրակի մարզ այցի ժամանակ հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Մենք արդեն մի ավիաընկերության հետ պայմանավորվածություն ունենք, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում, հավանաբար, նոր ուղղությամբ՝ դեպի Եվրոպա, կմեկնարկեն չվերթեր»,–ասել է նա, գրում է Արմենպրեսը։

Նա հավելել է, որ նոր չվերթերը քաղաքի և մարզի համար լրացուցիչ հոսք ու տնտեսական շարժ կապահովեն