5 հունիսի 2009 - 21:58 AMT
Երեւանում բացվել է գերմանական ծաղրանկարների ցուցահանդես
Հունիսի 5-ին Հայաստանի Գրողների միությունում տեղի է ունեցել գերմանացի նկարիչների ծաղրանկարների ցուցահանդեսի բացում: Հայաստանում Գերմանական մշակույթի շրջանակներում Գերմանիայի դեսպանատունը հայ հասարակությանն է ներկայացրել գերմանացի չորս նկարիչների աշխատանքները:

Ցուցահանդեսին ներկայացված են ավելի քան 30 աշխատանքներ արեւմուտքում հայտնի թերթային ժանրով:
Ցուցահանդեսը կավարտվի հունիսի 9-ին: Նույն օրը տեղի կունենա հանդիպում գերմանական ծաղրանկարների լավագույն հեղինակներից մեկի` «Frankfurter Allgemeine Zeitung» թերթի խմբագիր եւ գրող Մարկ Դեգենսի հետ:

Գերմանական ծաղրանկարները հունիսի 10-14-ը ներկայացվելու են Գյումրիի գրողների տանը: