5 հունիսի 2009 - 22:50 AMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Թբիլիսի: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում կայանալու է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումը: