6 հունիսի 2009 - 14:58 AMT
ԱՄՆ նախագահը հուլիսի 6-8-ը պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան
Հուլիսի 6-8-ը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դմիտրի Մեդվեդեւի հրավերով պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան: Ինչպես հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը, նախագահները քննարկելու են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը եւ էներգետիկ խնդիրներ: Այցի ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Ենթադրվում է, որ այդ օրերին Մոսկվա է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին:

Նախօրեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ հուլիսին: