3 սեպտեմբերի 2025 - 14:03 AMT
ԱԽ քարտուղարը կմեկնի Ֆրանսիա

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 4-ին կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ աշխատանքային այցով։

«Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,- ասված է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Մինչ այդ Գրիգորյանն այցով Իրանում էր։ Այդ երկրի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ հանդիպմանը նա ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ–ում ստորագրված փաստաթղթերը։