6 հունիսի 2009 - 16:56 AMT
Երեւանում է գտնվում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը
Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց ֆրանսիացի պատգամավորի անձնական ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարանների համագործակցության ընդայնման գործում: Ֆրանսուա Ռոշբլուանն իր հերթին նշեց, որ մշտապես եղել է հայ ժողովրդի բարեկամը եւ շարունակելու է գործունեությունը ուղղված հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը: Ֆրանսիացի պատգամավորը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Հայաստանում հումանիտար եւ կրթական բնագավառներում իր կողմից իրականացվող ծրագրերը: