6 հունիսի 2009 - 17:33 AMT
Շվեդիան զարգացնելու է իր հարաբերությունները «Արեւելյան գործընկերության» երկրների հետ
Եվրոպական Միությունում նախագահելու ժամանակ Շվեդիայի առաջնային խնդիրներից մեկը կդառնա «Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերությունների զարգացումը, եւ Շվեդիան կանի ամեն հնարավոր բան ԵՄ հետ այդ երկրների մտերմացման համար:

ԵՄ-ում նախագահելու ժամանակ Շվեդիայի եւս մեկ կարեւոր խնդիրը կդառնան էներգոանվտանգության, Ռուսաստանի եւ մյուս արեւելյան գործընկերների հետ երկխոսության ապահովման հարցերը, ինչպես նաեւ միջոցների ձեռնարկումը գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմացնելու համար, հաղորդում է Շվեդիայի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Շվեդիան ԵՄ գործող նախագահ կդառնա հուլիսի 1-ին: