6 հունիսի 2009 - 19:42 AMT
Չիբուրդանիձեի գավաթի մրցաշարում հայ շախմատիստուհիները մեկնարկել են հաղթանակով
Հայ շախմատիստուհիներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրեասյանը Մայա Չիբուրդանիձեի անվան շախմատի առաջին միջազգային մրցաշարում հաղթանակներ են տարել:

Հայաստանի բոլոր երեք ներկայացուցիչները հաղթել են վրաց շախմատիստուհիներին եւ առաջին հանդիպումներից հետո կիսում են մրցաշարային աղյուսակի 1-29-րդ տեղերը:

2-րդ փուլում Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանն ուժերը կչափեն վրաց շախմատիստուհիներ Սոֆիկո Թերելաձեի եւ Թինաթին Բերիձեի հետ համապատասխանաբար, իսկ Սիրանուշ Անդրեասյանը կխաղա Ռումինիայի ներկայացուցիչ Ադինա-Մարիա Համդուչիի հետ:

Մրցաշարը կանցնի 9 փուլով շվեյցարական համակարգով: Սահմանված ժամանակը` 1 ժամ 30 րոպե մինչեւ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումով յուրաքանչյուր քայլի համար:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 16 800 ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 5 000 ԱՄՆ դոլար եւ Մայա Չիբուրդանիձեի գավաթը, երկրորդ տեղի մրցանակակիրը կստանա 4000 դոլար, իսկ երրորդինը` 3000 ԱՄՆ դոլար: