1 հուլիսի 2003 - 18:19 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
Հայաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ եւ հույս ունի, որ այն երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված կոնկրետ տեղաշարժերի կհանգեցնի: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: Նրա խոսքերով` Երեւանը միշտ հանդես է եկել Անկարայի հետ հարաբերությունների նորմալացման օգտին` առանց նախապայմանների: Դա, գտնում է նախագահի մամուլի քարտուղարը, թույլ կտա քննարկել ամենատարբեր հարցեր, «այդ թվում նաեւ վերջերս Թուրքիայի վարչապետի կողմից շոշափված հարցերը»: