8 հունիսի 2009 - 20:29 AMT
Մարտի դեպքերի ուսումնասիրության ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կրկին կուսակցություններին եւ ՀԿ-ներին համագործակցության կոչ է անում
ՀՀ Ազգային Ժողովի 2008թ. մարտի 1-2-ի դեպքերն ու իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը եւս մեկ անգամ դիմում է ՀՀ հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, Հայ Ազգային Կոնգրեսին` առաջարկելով իրենց տրամադրության տակ ունեցած մարտի 1-2-ի իրադարձություններին ու դեպքերին վերաբերող բոլոր տեսակի փաստերն ու տեղեկությունները (վկայություններ, տեսանյութեր, բացահայտումներ) մինչու ս/թ հուլիսի 1-ը ներկայացնել Հանձնաժողովին` աշխատանքների եզրափակիչ զեկույցում ընդգրկելու նպատակով: