19 սեպտեմբերի 2025 - 11:05 AMT
Պարոնյան փողոցի մի հատվածում կարգելվի մեքենաների կանգառը

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունը բարձրացնելու նպատակով սեպտեմբերի 20-ից ուժի մեջ է մտնելու երթևեկության կազմակերպման նոր փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Մասնավորապես, որոշում է կայացվել Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան փողոցի թիվ 18 հասցեն ընկած հատվածում, երթևեկելի գոտու աջ կողմում արգելել մեքենաների կանգառը։