8 հունիսի 2009 - 22:34 AMT
Երեւանում բացվել է «Երեխաները խաղալիքներ չեն» ֆոտոցուցահանդեսը
20 տարի առաջ ընդունվել է ՄԱԿ-ի Կոնվենցիան երեխաների իրավունքների պաշտպանության մասին: Հոբելյանական տարեթվի առթիվ հունիսի 8-ին Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքում բացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված Վիգեն Մնոյանի «Երեխաները խաղալիքներ չեն» ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Արբահամյանը, որի հովանու ներքո էր կազմակերպվել ցուցահանդեսը:

«Մենք մեծ բավականությամբ պաշտպանեցինք տաղանդավոր լուսանկարիչ Վիգեն Մնոյանի գաղափարը «Երեխաները խաղալիքներ չեն» ցուցահանդեսն անցկացնելու մասին, քանի որ բարձր ենք գնահատում երեխաների նկատմամբ վերաբերմունքը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ներկայացված աշխատանքների շարքում եղել են նաեւ մանկատների երեխաների լուսանկարներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ նոյեմբեր, հետո, համալրվելով լուսանկարչի 80 աշխատանքներով, ներկայացվելու են Հայաստանի ԱԺ նախասրահում: