25 սեպտեմբերի 2025 - 11:19 AMT
ՀՀ–ն և Իրանը համագործակցության հուշագիր են ստորագրել արդարադատության ոլորտում

Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել տեխնիկական համագործակցության վերաբերյալ։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին։

Իրանի արդարադատության նախարարը Հայաստան է այցելել Սրբուհի Գալյանի հրավերով։