9 հունիսի 2009 - 20:12 AMT
Հայկական առաքելական եկեղեցին տոնախմբել է Սբ. Հռիփսիմյանց կույսերի պայծառ հիշատակը
Հունիսի 8-ին Հայկական առաքելական եկեղեցին տոնախմբել է Ս. Հիփսիմյանց կույսերի պայծառ հիշատակը: Հռիփսիմյանց կույսերի պայծառ հիշատակին մատուցվել է Սբ. Պատարագ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի մասնակցությամբ, որի առաջ սրբերի մասունքները հանդիսավոր կերպով տեղափոխվել են Սբ. Հռիփսիմե վանք:

Պատարագիչն էր Սբ. Հռիփսիմեի վանահայր Տ. Մատթեոս աբեղա Պողոսյանը: Պատարագի ընթացքում Հայաստանի տարբեր շրջաններից վանք ժամանած բազում ուխտավորներ առիթ ունեցան մոտենալու - օրհնություն ստանալու Սբ. Հռիփսիմեի մասունքներից: