9 հունիսի 2009 - 21:06 AMT
Հայաստանի ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքի շնորհանդեսը
Օրերս Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի է ունեցել «Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանն է:

«Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքում ներկայացված են համաշխարհային ճգնաժամի հետեւանքները Ռուսաստանի համար եւ ներկայացված են հակաճգնաժամային ծրագրեր, ինչպես նաեւ տնտեսական կայունություն ապահովելու հնարավորություններ:

«Հուսով եմ, որ սոցիալ-քաղաքական ճգնաժամի շնորհիվ մենք կվերագնահատենք տնտեսական գիտելիքների կարեւորությունը»,- ասել է գրքի հեղինակ Աբել Աղանբեգյանը:

Գրքի շնորհանդեսի ժամանակ ներկա է եղել եւ ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: