14 հոկտեմբերի 2025 - 14:08 AMT
ՀՀ–ից 5 մարմնամարզիկ կմասնակցի Աշխարհի առաջնությանը

ՀՀ–ից 5 մարմնամարզիկ կմասնակցի սպորտային մարմնամարզության մեծահասակների Աշխարհի առաջնությանը։

Առաջնությունը մեկնարկում է հոկտեմբերի 14-ին Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում։

ԱԱ-ին Հայաստանի հավաքականը կմասնակցի հետևյալ կազմով. Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան։