10 հունիսի 2009 - 20:25 AMT
Էրդողանն ու Գյուլը երկու ճակատներով են խաղում
«Ներքին եւ արտաքին քաղաքականության զարգացման համար մեզ խելացի եւ լուրջ ընդդիմություն է հարկավոր»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ տեսական փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը` ընդգծելով, որ Հայաստանին հարկավոր է ընդդիմություն, որը շահ չի փնտրի ներքին քաղաքականության մեջ, այլ կզարգացնի այն: «Այսինքն անել այնպես, ինչպես Թուրքիայում են անում: Թուրքիան հակասությունների երկու ճակատներում է խաղում. քանի Թուրքիայի վարչապետը հանդես է գալիս Երեւանի ու Անկարայի միջեւ սահմանի բացման դեմ, քանի լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը չի օժանդակում այդ հարցում` ավելի շուտ զբաղեցնելով չեզոք դիրքորոշում»,- ընդգծել է Մանասյանը:

«Էրդողանի եւ Գյուլի խաղը երկու ճակատներում հաշվարկված է ներքին եւ արտաքին քաղաքականության համար»,- հայտնել է Մանասյանը ` առանձնապես ընդգծելով արտաքին քաղաքական խաղը, նշելով Էրդողանի հայտարարությունները, որոնք չեն կարող առանց անուշադրության մատնել Եվրոպան: