
Փաստաբան, իրավապաշտպանՌուբեն Մելիքյանը, անդրադառնալով «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի կալանավորմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «մեկ շաբաթում ակնհայտ քաղաքական պատճառով արդեն երկրորդ փաստաբանն է կալանավորվել»։
Ըստ նրա՝ դա արվում է «իրավապաշտպանների, փաստաբանների «աչքը վախեցնեն»։
«Մեկ շաբաթվա ընթացքում ակնհայտ քաղաքական պատճառով, ակնհայտ ապօրինաբար, ակնհայտ անհիմն կալանավորվում է արդեն երկրորդ փաստաբանը՝ Ռուբեն Մխիթարյանը։
Հոկտեմբերի 20-ին Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցած դեպքերը ամբողջությամբ տեսագրված են, և ոչ միայն առկա չէ Ռուբենի ենթադրյալ «հանցանքը» հաստատող որևէ կադր, այլ հակառակը՝ առկա են այն հերքող ու բացառող բազում կադրեր։
Բայց, այնուհանդերձ, Ռուբենին կալանավորեցին։
Ինչո՞ւ: Շատ պարզունակ է։
Ի՞նչ պետք է անենք մենք։
ՀԳ. Երկու օրվա ընթացքում մեր երկրում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվեց-եռապատկվեց։ Բայց «ժողովրդավարության քրմերը», իհարկե, չեն արձագանքելու, չեն դատապարտելու, չեն սաստելու։ Պետք չի ակնկալել։ Իսկ փաստագրել ու ներկայացնել պետք է։ Որ հետո չասեն՝ «Էս ինչե՞ր են կատարվել Հայաստանում, վու՜յ մե՜, բա խի՞ շուտ չէիք ասում»,–գրել է նա։
Ռուբեն Մխիթարյանն անցնում է Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ միջամտելու
Մինչ այդ 2 ամսով կալանավորվել էր փաստաբան Կոչուբաևը։